ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ղարաբաղի անունով են ծախում

Ղարաբաղի անունով են ծախում
01.12.2025 | 18:20

Երևան, «Ավանի սիթիի» դիմաց՝ մայթին, մրգեր են ծախում։ Այսօր միջինից մեծ տարիքի տղամարդ գնորդ մոտեցավ, նայեց գրառմանը՝ «Ղարաբաղի նուռ, 2000 դրամ», հարցրեց վաճառող կնոջը․ «Իսկապես Ղարաբաղի՞ց է»։ Դրական պատասխան ստանալուց հետո հարցրեց, թե ինչպե՞ս է այն Երևան հասել։ Վաճառողուհին ասաց, որ ադրբեջանցիները նուռը քաղում, ծախում են վրացիներին, նրանք էլ ՝ հայաստանցիներին։ Եթե ուզում ես հավատալ դրան, կարող ես հավատալ։ Մայթի նույն տեղում Մեղրիի նուռը վաճառվում էր կիլոգրամը 1200, խոշոր չափերովը՝ 1500 դրամով։ Արցախի համար հազարավորները իրենց ամենաթանկը՝ կյանքը տվեցին։ «Ղարաբաղը մերն է» ասելով, թալան ու կոռուպցիա անելով՝ շատերը մեծահարուստ դարձան։ 2020-ին էլ մութ, կասկածելի պատերազմով․ հազարավոր զոհերով այն տվեցին Ադրբեջանին։ Հիմա էլ Ղարաբաղի անունով են նուռը թանկ ծախում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3204

Մեկնաբանություններ